Gulfsands Petroleum-ը դադարեցրել է իր գործունեությունը Սիրիայում

Gulfsands Petroleum-ը դադարեցրել է իր գործունեությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Gulfsands Petroleum PLC նավթային ընկերությունը, որը զբաղվում է հանքավայրերի որոնմամբ և մշակմամբ, նավթի և գազի արդյունահանմամբ, հայտարարել է Սիրիայում գտնվող հանքավայրում իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ կապված ԵՄ պատժամիջոցների հետ, ասվում է ընկերության հաղորդագրությունում:

«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Gulfsands Petroleum-ը, որը 50-տոկոսանոց բաժին ունի Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող 26 բլոկի նավթագազային հանքավայրերի մշակման մեջ, 2011-ի դեկտեմբերի 11-ից հայտարարել է ֆորս-մաժոր հանքավայրում բոլոր գործողությունների վերաբերյալ՝ ի պատասխան Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խստացման»,- ասվում է հաղորդագրությունում:

«Ընկերության տնօրենների խորհուրդը կարծում է, որ ընկերությունն ապագայում կարող է վերսկսել շահութաբեր աշխատանքը»,- ասվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---