Համենեի. Եթե Իրանը միջամտեր Բահրեյնի գործերին, իրավիճակն այնտեղ միանգամայն այլ կլիներ

Համենեի. Եթե Իրանը միջամտեր Բահրեյնի գործերին, իրավիճակն այնտեղ միանգամայն այլ կլիներ

PanARMENIAN.Net - Իրանը չի միջամտում Բահրեյնի ներքին գործերին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեին, հայտնում է IRIN հեռուստաալիքը: Ըստ Համենեիի, եթե Իրանը միջամտեր Բահրեյնի գործերին, իրավիճակն այնտեղ միանգամայն այլ կլիներ:

«Եթե մենք մասնակցում ենք որևէ գործընթացի, մեքն խոստովանում ենք դա, ինչպես դա եղավ 33-օրյա պատերազմի ժամանակ՝ 2006թ., երբ Իսրայելը պատերազնում էր Լիբանանի դեմ»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդը:

Անկարգությունները Բահրեյնում սկսվեցին արաբական Արևելքի այլ երկրներում հեղափոխություններին զուգընթաց 2011թ. գարնանը: Այս պահի դրությամբ հայտնի է մի քանի տասնյակ զոհերի և 1000 ձերբակալվածների մասին Բահրեյնում: Նրանց մեծ մասը շիաներ են, որոնք մեծամասնություն են կազմում երկրում, սակայն իշխանությունը պատկանում է սունիներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---