Մոսկվան դեմ է, որ ԱՄՆ-ն զենք մատակարարի Վրաստանին

Մոսկվան դեմ է, որ ԱՄՆ-ն զենք մատակարարի Վրաստանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դեմ է ԱՄՆ կամ այլ երկրների կողմից զենքի մատակարարմանը Վրաստանին, քանի որ դա կսրի իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Մենք կտրականապես դեմ ենք Սահակաշվիլիի ռեժիմին զենքով մատակարարելուն: Եթե նման որոշում իրոք կայացվել է, ապա դա կապակայունացնի իրավիճակը Կովկասում»,-ասել է նա:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության ու ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գեորգի Թարգամաձեն հայտարարել էր, որ Վրաստանին անվտանգության նկատառումներով հարկավոր են ՀՕՊ ու հակատանկային պաշտպանության համակարգեր: Այդ մաիսն նա հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստա է ռազմական աջակցություն ցուցաբերել Վրաստանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---