Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» հունվար ամսվա լավագույն խաղացող

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» հունվար ամսվա լավագույն խաղացող

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները ակումբի պաշտոնական կայքում քվեարկությամբ որոշել են թիմի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Հարցմանը մասնակցել է 687 մարդ և լավագույնն է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի օգտին իր ձայնն է տվել 428-ը՝ 62,30 տոկոսը: Երկրորդը բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն է 65 ձայնով՝ 9,49 տոկոս, իսկ 3-րդը՝ մեկ այլ բրազիլացի Դուգլաս Կոստան 35 ձայնով՝ 5,09 տոկոս:

Ամսվա լավագույն խաղացողին որոշելիս հաշվի են առնվում նաև «Շախտյորի» վետերանների ու մարզական լրագրողների կարծիքը՝ այդ քվեարկության արդյունքները հայտնի կդառնան «Շախտյոր» ակումբային ամսագրի փետրվարի համարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---