Հնդկեղեգից սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2012թ. վերջին

Հնդկեղեգից սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2012թ. վերջին

PanARMENIAN.Net - Միդդլսեքս համալսարանի դիզայնի ֆակուլտետի 23-ամյա ուսանողը մտադիր է հնդկեղեգից պատրաստված բջջային հեռախոսներ թողարկել:

Dzero անվանված նոր սմարթֆոնը, ինչպես սպասվում է, վաճառքում կհայտնվի արդեն այս տարվա վերջին: Քառամյա օրգանական աճեցմամբ և առաձգականության բարելավման համար հատուկ մշակված հնդկեղեգից պատրաստված հեռախոսն աշխատում է Google ընկերության Android օպերացիոն համակարգով, հաղորդում է MIGnews-ը:

«Հնդկեղեգը կարող է տարօրինակ նյութ թվալ հեռախոսներում օգտագործվելու համար, բայց իրականում այն շատ ամուր և առաձգական է, իսկ դրանք հիանալի որակներ են նման գաջեթների համար»,- հայտնել է դիզայնի հեղինակ Քիրոն-Սքոթ Վուդհաուսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---