2011-ի Ֆորմուլա 1-ի արդյունքներով«Ռեդ Բուլը» կստանա 59,4 մլն դոլար

2011-ի Ֆորմուլա 1-ի արդյունքներով«Ռեդ Բուլը» կստանա 59,4 մլն դոլար

PanARMENIAN.Net - Բրիտանական Autosport հրատարակությունը հրապարակել է վճարումների չափը, որոնք Ֆորմուլա 1-ի թմերը կստանան 2011-ի սեզոնի Կոնստրուկտորների գավաթի արդյունքներին համապատասխան:

Կոնստրուկտորների գավաթի գործող չեմպիոն «Ռեդ Բուլը» պետք է ստանա 59,4 մլն դոլար: 10-րդ տեղը զբաղեցրած «Թիմ Լոտուս» թիմն առաջին անգամ կստանա մրցանակային վճարումներ, որոնց չափսը կազմելու է շուրջ 12,5 մլն դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրած «Մաքլարենը» կստանա 49,9 մլն դոլար, իսկ «Ֆերարին»՝ 40,6 մլն:

FOM կողմից մրցանակային վճարումները տրամադրվում են միայն այն թիմերին, որոնք զբաղեցրել են 1-10-րդ տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---