ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն այսօր հաստատել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի տարածքում անցկացվելիք «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Ընդ որում նա հաղորդել է, որ Հայաստանը դեռեւս ՆԱՏՕ-ից պաշտոնական հրավեր չի ստացել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, փոխնախարարը նշել է, որ եթե Ադրբեջանը դեմ հանդես գա այդ զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցությանը, կարող է հարց ծագել զորավարժությունները մեկ այլ երկրի տարածքում անցկացնելու մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---