ԱՄՆ-ն հուսով է, որ Լավրովը կտեղեկացնի Ասադին, որ վիճակն անելանելի է

ԱՄՆ-ն հուսով է, որ Լավրովը կտեղեկացնի Ասադին, որ վիճակն անելանելի է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը հուսով է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կտեղեկացնի Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին դրության անելանելիության մասին, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք գիտենք, որ Լավրովը վաղը պատրաստվում է այցելել Սիրիա, նախարարն այդ մասին ասել է պետքարտուղարին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ: Մենք հուսով ենք և սպասում ենք, որ նախարար Լավրովը կօգտագործի այդ հնարավորությունը և հասկացնել կտա Ասադին ռեժիմին, թե որքան մեկուսացած է նա, ինչպես նաև կդրդի Ասադին և նրա մարդկանց ընդունել Արաբական պետությունների լիգայի պլանը և հրաժարական տալ»,- ասել է Նուլանդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---