Սերգեյ Լավրով. Բաշար Ասադը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի առջև

Սերգեյ Լավրով. Բաշար Ասադը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի առջև

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բացելով բանակցությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, փետրվարի 7-ին հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և կարծիք է հայտնել, որ Բաշար Ասադը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի առջև: «Մեր շահերից է բխում, որ արաբ ժողովրդներն ապրեն խաղաղ ու համերաշխ», Լովրովին է մեջբերում ria.ru-ն:

Բանակցություններին մասնակցում է նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: Հանդիպման հիմնական նպատակն է ելք գտնել փակուղային վիճակից, որը ստեղծվել է Սիրիայի շուրջ, այդ թվում նաև ընդդիմադիրների անզիջում դիրքորոշման պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---