Հայ մրցավարներն Անթալիայում 25 ընկերական հանդիպում են սպասարկել

Հայ մրցավարներն Անթալիայում 25 ընկերական հանդիպում են սպասարկել

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ հավաքին ներգրավված Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 20 մրցավարները 25 ընկերական հանդիպում են սպասարկել ռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական և ռուսական ակումբների մասնակցությամբ:

Մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով և սպասարկելով 25 հանդիպում, Նալբանդյանի հավաստմամբ, Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները թե բարելավել են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, թե միաժամանակ մեծ փորձ են ձեռք բերել` նպաստելով իրենց մրցավարական որակների բարելավմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---