Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Aeroflot Open-ում հաղթանակով է մեկնարկել

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Aeroflot Open-ում հաղթանակով է մեկնարկել

PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է Aeroflot Open շախմատի ավանդական փառատոնը, որն անցկացվում է արդեն 11-րդ անգամ:

Գլխավոր` A մրցաշարում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաջող է մեկնարկել և արդեն 30-րդ քայլին հաղթանակ է տարել Մարին Բոսինիչի (Խորվաթիա) հանդեպ:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զիջել է Ջորջ Քորիին (Պերու), իսկ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը` Ջիանչաո Ժոուին (Չինաստան):

Առաջին տուրից հետո Հակոբյանն ունի մեկ միավոր և 6-րդ տեղում է:

Մոտ 10 հայ շախմատիստներ ելույթ են ունենում B և C մրցաշարերում: Փառատոնը կավարտվի փետրվարի 17-ին:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում А խումբը, որտեղ պահանջվում է 2550-ից ավել վարկանիշ, և որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: Փառատոնի շրջանակում բացի Open մրցաշարերից կանցկացվի նաև բլից-մրցաշար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---