Ռոման Բերեզովսկին իր առաջին խաղն է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում

Ռոման Բերեզովսկին իր առաջին խաղն է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում

PanARMENIAN.Net - Իսպանիայի հավաքի ժամանակ «Դինամոն» ընկերական խաղ է անցկացրել մրցաշարի առաջատար չեխական «Սպարտայի» դեմ: Առաջինը խաղի հաշիվը բացել են «Սպարտայի» ֆուտբոլիստները, սակայն «Դինամոյին» հաջողվել է պատասխան գնդակ խփել:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսին, երբ հաշիվը 1:1 էր, և գոլ բաց չի թողել: Խաղն ավարտվել է ոչ ոքի 1:1:

Խաղից հետո «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինն ասել է, որ դա օգտակար խաղ էր և իրենք ուժերը չափում էին ուժեղ մրցակցի հետ:

«Մեր նորեկները դեռևս պատրաստվածության տարբեր մակարդակներում են գտնվում, սակայան աստիճանաբար փորձ են հավաքում: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ նախապատրաստություններից»,-մարզչի խոսքը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---