ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՄԱԿ-Ի ԴԵՐԻ ՄԵԾԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանը գտնում է, որ ՄԱԿ-ը եւ այդ կազմակերպության բոլոր անդամ-երկրները պետք է աջակցեն Մերձավոր Արեւելքում լիամասշտաբ խաղաղ գործընթացի վերսկսմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանում: «Հայաստանը ողջունում է «մերձարեւելյան քառյակի» ջանքերն Իսրայելում եւ Պաղեստինում, վստահ լինելով, որ «Ճանապարհային քարտեզն» այս տարածաշրջանում խաղաղության հաստատման համար միակ կենսունակ տարբերակն է», - հայտարարել է Վ. Օսկանյանը: Խոսելով Իրաքում իրադրության մասին, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ «առաջատար երկները պետք է գնան փոխզիջումների, որպեսզի ավելի մեծ իշխանությամբ օժտված ՄԱԿ-ը կարողանա համախմբել երկրների լայն շրջանակ, որոնք պատասխանատվություն կվերցնեն Մերձավոր Արեւելքում այս վճռական հատվածում ժողովրդավարության եւ կայունության հաստատման համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---