Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին, ժամանակն է, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին, ժամանակն է, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - հայտարարությունը, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է իր իսրայելյան գործընկերոջ` Ավիգդոր Լիբերմանի հայտարարությունը, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Լիբերմանը, մասնավորապես, հայտնել է. «Իսրայելն իր հիմնադրման օրվանից համաձայն չի եղել այլ պատերազմի կամ ողբերգության առնչությամբ Հոլոքոստ տերմինի կիրառմանը: Մենք համարում ենք, որ այն, ինչի միջով անցել է հրեա ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ոչնչի հետ համեմատելի չէ: Մենք չենք ընդունում տերմինաբանության մեթոդով այլ հակամարտություններն ու վայրագ սպանությունները հերթական Հոլոքոստի վերածելու փորձերը»:

Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, նշել է, որ նախ և առաջ, որևէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է «գենոցիդ» տերմինով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստ և Ցեղասպանություն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---