«ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը Թուրքիայում կցուցադրվի որոշ կրճատումների պայմանով: Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ֆիլմը Թուրքիա ներմուծած «Վավերագրական ֆիլմ» կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Ֆիլմերի գնահատման եւ վերահսկողության հանձնաժողովը որոշում է կայացրել հանել Էգոյանի ֆիլմից այն տեսարանները, որոնք «կինոյի չափազանցված լեզվով են ներկայացնում հայոց պատմության դրույթները եւ պարունակում են թուրք զինվորներին նվաստացնող արտահայտություններ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---