Ռուսաստանը հուսով է, որ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի բանակցություններն արդյունավետ կլինեն

Ռուսաստանը հուսով է, որ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի բանակցություններն արդյունավետ կլինեն

PanARMENIAN.Net - Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև հերթական բանակցությունները տեղի կունենան փետրվարի վերջում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվայում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նախորդ այցելությունն Իրան տեղի ունեցավ հունվարի 29-31:

«Փորձագետների խումբը գլխավորում է գործակալության երաշխիքների դեպարտամենտի ղեկավար Նակարտսը: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, հաջորդ փուլը սպասվում է փետրվարի ավարտին: Հուսով ենք, որ համագործակցությունն արդյունավետ կլինի»,-ասել է Լուկաշևիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---