ԵԽԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԳԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀՂԻ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գալիք նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը հղի է քաղաքացիական պատերազմով: Այդ մասին, մոսկովյան «Վրեմյա նովոստեյ» թերթի հաղորդագրության համաձայն, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական Վեհաժողովի համազեկուցող Անդրեաս Գռոսը Ադրբեջան կատարած իր «դիտորդական» այցի արդյունքում: Նրա խոսքերով, շատերը Ադրբեջանում վախեցած են եւ զգում են իշխանությունների ճնշումը ընտրությունների նախօրեին: «Նրանք հնարավորություն չունեն արտահայտելու այն, ինչ մտածում են, չասած արդեն այն մասին, որ իրենց իրավացիությունում համոզեն մյուսներին: Լինել ընդդիմադիր Ադրբեջանի գավառում` անտանելի է: Ոստիկանությունը հետապնդում է այդ մարդկանց, որտեղ հնարավոր է»,-նշել է Անդրեաս Գռոսը: Նրա կարծիքով, այն դեպքում, եթե ընտրությունները Ադրբեջանում չլինեն ժողովրդավարական, դրանցից անմիջապես հետո կարող է իսկական աղետ տեղի ունենալ: «Դատելով նրանից, ինչ ես տեսնում եմ, բնակչությունը այլեւս մտադիր չէ ընդունել կեղծված արդյունքներ»,-ընդգծել է ԵԽԽՎ համազեկուցողը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---