Հռոմի պապի դեմ մահափորձ է պատրաստվո՞ւմ

Հռոմի պապի դեմ մահափորձ է պատրաստվո՞ւմ

PanARMENIAN.Net - Հռոմի Բենեդիկտոս XVI պապի դեմ մահափորձը կարող է իրականացվել առաջիկա տարվա ընթացքում, ուրբաթ հայտնել է իտալական Il Fatto Quotidiano պարբերականը:

Il Fatto Quotidiano հրապարակել է սենսացիոն փաստաթուղթ, որն, իբրև թե, հունվարին կոլումբիացի կարդինալը փոխանցել է Վատիկանի պետական քարտուղրություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթուղթը գերմաներեն է և թվագրված է 2011թ դեկտեմբերի 30-ով: Այնտեղ նշվում է, որ «Նորին սրբությանը 12 ամիս է մնացել ապրելու»:

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ հայր Ֆեդերիկո Լոմբարդին, մեկնաբաելով պարբերականի հրապարակումը, այն կոչել է « հիմարություն, որին ոչ մի դեպքում հավատալ և լուրջ վերաբերել չի կարելի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---