Մերկելը ԵՄ-ից պահանջել է առավել կոշտ պատժամիջոցների կիրառել Իրանի դեմ

Մերկելը ԵՄ-ից պահանջել է առավել կոշտ պատժամիջոցների կիրառել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությունից պահանջել է առավել կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, որը չի ցանկանում կարգավորել վեճը միջուկային ծրագրի շուրջ:

«Այն ամենն, ինչ մենք լսում ենք Իրանից, միայն ավելացնում է մեր մտահոգությունը»,-ասել է Գերմանիայի կանցլերը: «ԵՄ համար դա միայն մեկ բան է նշանակում՝ մենք պետք է խստացնենք մեր ճնշումը»:

Կանցլերը նշել է, որ Գերմանիան հաստատապես «Իսրայելի կողմն է»: Սակայն, ասել է նա, Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ոչ միայն Երուսաղեմի համար, այլ նաև ողջ աշխարհի: «Ուստի մենք պայմանավորել ենք նոր պատժամիջոցների մասին, որոնց, սակայն Չինաստանն ու Ռուսաստանը չեն ցանկանում միանալ»,-ասել է Մերկելը, հայտնել է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---