Telcell և MegaPay վճարային տերմինալները միավորվում են

Telcell և MegaPay վճարային տերմինալները միավորվում են

PanARMENIAN.Net - Telcell և MegaPay ընկերությունների միջև փոխշահավետ համաձայնություն է ձեռք բերվել երկու ընկերությունների վճարային տերմինալները միասնական ծրագրային հարփակ տեղափոխելու մասին Telcell պրոցեսինգային կենտրոնի հիման վրա: Այդ մասին Telcell ընկերությունը հայտնել է իր կայքում:

Բջջային կապի ծառայությունների վճարման ժամանակ կներմուծվի տարբերակված արտաքին միջնորդավճար, որը կփոխվի` կախված վճարման գումարից: Այդ տեղեկատվությունը դուրս կբերվի վճարային տերմինալների մոնիտորներին «Օպերատորի ընտրություն» քայլին: Գործողության վերջում այս տեղեկատվությունը կարտահայտվի վճարային տերմինալների կողմից տրամադրվող չեկերի վրա:

Կապույտ տերմինալների մենյուի մեջ կհայտնվեն մի քանի տասնյակ նոր ծառայությունները, որոնք նախկինում երկար տարիներ հասանելի չեն եղել այն վճարողների համար, որոնք սովոր են օգտվել Megapay սարքերից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---