Լիբանանի բանակը կանխել է ալավիտների ու սունիների բախումները Տրիպոլիում

Լիբանանի բանակը կանխել է ալավիտների ու սունիների բախումները Տրիպոլիում

PanARMENIAN.Net - Սիրիական հակամարտությունը սկսում է տարածվել հարևան երկրների վրա: Ինչպես հաղորդում է Euronews-ը, Լիբանանի բանակը ուրբաթ օրը կանխել է ալավիտների ու սունիների բախումները Տրիպոլիում: Բախումնեը բռնկվել են հակասիրիական ցույցից անմիջապես հետո, որին դեմ հանդես եկան ալավիտները, որոնք սատարում են Բաշար Ասադին, որը նույնպես ալավիտ է:

Տրիպոլի ջոկատ մտցնելու հրամանը տվել է այցով Փարիզում գտնվող Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին: Ներկայումս զորքերը վերահսկում են փողոցներն ու սունիների ու ալավիտների համատեղ բնակության թաղամասերը:

Հյատնի է երկու կողմից վիրավորների առկայության մասին:

Լիբանանի կառավարությունը չեզոք դիրք է գրավում Սիրիայի ճգնաժամում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---