iPhone-ի և iPad-ի ինտերնետ-տրաֆիկի ծավալն առաջին անգամ գերազանցել է Mac համակարգիչների տրաֆիկը12 փետրվարի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Փետրվարին iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների օգտատերերը ամերիկյան կայքերում ավելի շատ ինտերնետ-տրաֆիկ են գեներացրել, քան Apple-ի արտադրության և Mac OS X օպերացիոն համակարգով կառավարվող Mac համակարգիչների սեփականատերերը: Այդ մասին վկայում են Chitika մարքեթինգային ընկերության տվյալները: Ընկերության վիճակագրության համաձայն, 2011թ. օգոստոսից մինչև 2012թ. փետրվարի սկիզբը iPhone-ների կողմից գեներացված ինտերնետ-տրաֆիկն առաջին անգամ գերազանցել է Mac համակարգիչների համապատասխան ցուցանիշը: Փետրվարի սկզբին ինտերնետ-տրաֆիկի ընդհանուր ծավալի 8,15% բաժին է ընկել iPhone-ին և iPad-ին, մինչդեռ Mac համակարգիչներին՝ 7,96%: Այս միտումը հաստատում է նաև Apple-ի սարքերի վաճառքը: 2011թ. չորրորդ օրացուցային եռամսյակում ընկերությունն իրացրել է ավելի քան 52 միլիոն iPhone և iPad՝ տաս անգամ ավելի, քան հաշվետու ժամանակահատվածում իրացված Mac համակարգիչների քանակը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |