ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցները կանխել են սպանություն, որը պայթուցիկ նյութի օգնությամբ պատրաստվում էր իրագործել նախկինում դատված Լեւոն Աբրահամյանը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԱ մամուլի ծառայությունը, փաստի առթիվ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-305 հոդվածի հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Լեւոն Աբրահամյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Նշենք, որ ՔՕ վերոհիշյալ հոդվածը ենթադրում է պատիժ` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության համար: Ինչպես ճշտել է այսօրվա համարում «Հայոց աշխարհ» թերթը, մահափորձը պատրաստվում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ: Թերթը տեղեկացնում է, որ ազգային անվտանգության համակարգի նախկին աշխատակից, ավագ լեյտենանտ Լեւոն Աբրահամյանը 1998 թվականին դատապարտվել է իրանցի ձեռներեցի առեւանգելու եւ 100 հազար դոլար փրկագին պահանջելու համար: Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, պնդում էր մանրակրկիտ հետաքննել ազգային անվտանգության համակարգի նախկին աշխատակիցների գործերը եւ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց: Ինչպես ենթադրում է թերթը, Ս. Սարգսյանի դեմ մահափորձը` դա Աբրահամյանի անձնական վրեժն է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---