12

ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

18 սեպտեմբերի 2003 - 00:10 AMT  22:34 GMT
Օրերս Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմական խորհրդի նախագահ Աիդա Հովհաննիսյանն այցելել է Ախալքալաք` տեղական դպրոցների վիճակին ծանոթանալու համար:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՃԱԿԱՏՈՎ

18 սեպտեմբերի 2003 - 00:01 AMT  22:34 GMT
Ջավախքում եւ Քվեմո Քարթլիում գործող Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել այն քաղաքական ուժին, որը «ներկայություն ապահովելով երկրի օրենսդիր մարմնում կբարձրացնի եւ կհետեւի Վրաստանի հայերին հուզող խնդիրների լուծմանը»:

«ԵԷՍ ՌՈՍԻԻ» ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ

17 սեպտեմբերի 2003 - 23:45 AMT  22:34 GMT
«ԵԷՍ Ռոսիի» էներգետիկ ընկերությունը խորհրդակցություններ է վարում Հայկական ատոմակայանի, Հրազդանի ՋԷԿ եւ Հայաստանի Սեւան-Հրազդան կասկադի հինգ ՀԷԿ-երի ձեռքբերման կամ կառավարման իրավունքները ստանալու վերաբերյալ, տեղեկացրել է ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

17 սեպտեմբերի 2003 - 23:15 AMT  22:34 GMT
Հայաստանի պատվիրակության անդամները ԱՄՆ իրավապահ մարմինների իրենց գործընկերներին կներկայացնեն միջազգային ահաբեկչության բնագավառում Հայաստանի նկատառումները եւ գործողությունները:

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ

17 սեպտեմբերի 2003 - 21:57 AMT  22:34 GMT
Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցները կանխել են սպանություն, որը պայթուցիկ նյութի օգնությամբ պատրաստվում էր իրագործել նախկինում դատված Լեւոն Աբրահամյանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՀԵՏ

17 սեպտեմբերի 2003 - 19:59 AMT  22:34 GMT
Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) կազմկոմիտեի ղեկավար Արա Աբրահամյանը մտադիր է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ քննարկել նորաստեղծ ՀՀԿ գործունեությունը:

ԱՄՆ ՄՏԱԴԻՐ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ

17 սեպտեմբերի 2003 - 19:57 AMT  22:34 GMT
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռենո Հարնիշի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը մեծ կարեւորություն ունի ԱՄՆ համար:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

17 սեպտեմբերի 2003 - 19:43 AMT  22:34 GMT
Գեներալ-մայոր Ալեքսանդր Ստուդենիկն կծանոթանա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանը:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍՍԿԶԲԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

17 սեպտեմբերի 2003 - 19:30 AMT  22:34 GMT
Հոկտեմբերի 6-7-ը Մոսկվայում կկայանա Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որին կմասնակցեն 150 պատգամավոր 57 երկրից, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՅԱԼԹԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

17 սեպտեմբերի 2003 - 19:24 AMT  22:34 GMT
Վեհաժողովի շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ կունենա, մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի եւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ:
12
---