Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 84-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 84-րդ տեղը

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին ATP-ն՝ Թենիսի միջազգային ասոցիացիան, հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 84-րդ տեղը 630 միավորով:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13 630 միավորով, 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը 10 435 միավորով, 3-րդ տեղում է՝ Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա), նա ունի 8010 միավոր:

Այս հանգստյան օրերին Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում վստահ հաղթանակ տարավ Դևսի գավաթի մրցաշարում՝ Արգենտինան 4:1 հաշվով ջախջախեց գերմանացիներին: Քառորդ եզրափակչում Արգենտինան կհանդիպի Խորվաթիայի հետ:--ԿԱ-

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 84-րդ տեղը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---