Anonymous-ը սպառնում է Հունաստանի իշխանություններին

Anonymous-ը սպառնում է Հունաստանի իշխանություններին

PanARMENIAN.Net - Երեկ՝ փետրվարի 12-ին Youtube տեսահոսթինգային պորտալում Anonymous հաքերային խմբավորումը տեղադրել է տեսանյութ, որում դիմում է Հունաստանի կառավարությանը, Եվրոպական Միությանը, հայտնում է The Observer-ը։

Խմբավորումը դեմ դուրս գալով Հունաստանի իշխանություններին, նշում է, որ վերջիններս չեն լսում իրենց ժողովրդին, անտեսում են նրանց կարծիքը։ Փետրվարի 12-ին Աթենքում տեղի են ունեցել մի շարք անկարգություններ։ Anonymous –ը տեսանյութում նշում է, որ չի հանդիսանում դրանց հեղինակը։

«Մենք շարունակելու ենք մեր հարձակումները՝ կառավարական կայքերին ուղղված և չենք դադարելու մինչև մարդիկ, ժողովուրդը չստանա այն, ինչ ցանկանում է, ինչի կարիքն ունի։ Եթե այս պահանջը չկատարվի, ապա Հունաստանի կառավարությունը կկործանվի։ Սա նաև զգուշացում է Եվրոպական Միության անդամ երկրներին՝ Իտալիային, Իսպանիայի, Պորտուգալիային, Մեծ Բրիտանիային, Լեհաստանին։ Նրանք պետք է զգուշանան Հունաստանի ճակատագրից»,-նշում է խմբավորումը տեսանյութում։

Anonymous-ը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---