Կարմիր խաչի բժիշկները հրաժարվել են հետազոտել Յուլիա Տիմոշենկոյին

Կարմիր խաչի բժիշկները հրաժարվել են հետազոտել Յուլիա Տիմոշենկոյին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բժշկական հետազոտությանը, հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթը:

ԿԽՄԿ միակ կազմակերպությունն էր, որը հրավիրվել էր նախկին վարչապետի ներկայացուցիչների կողմից բժիշկների միջազգային խորհրդակցությանը մասնակցելու համար, որը կայանալու է Կաչանովյան կանանց ուղղիչ գաղութում Տիմոշենկոյի առողջական վիճակի հարցով: Կանադայի և Գերմանիայի կառավարությունները սեփական նախաձեռնությամբ առաջարկել են իրենց մասնագետների օգնությունը, ինչին Յուլիա Տիմոշենկոն պատասխանել է համաձայնությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---