Ֆ.Միկլոշկո. Յուրաքանչյուր մարդկային կյանք ավելին է, քան խոսքի ազատությունը

Ֆ.Միկլոշկո. Յուրաքանչյուր մարդկային կյանք ավելին է, քան խոսքի ազատությունը

PanARMENIAN.Net - ԵՄ հիմնական խաղացողները պետք է փոխեն Եվրոպայի ապագայի ձևավորման սկզբունքներն ու գործիքները: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: «Ավելի վաղ խոսվում էր նացիզմի ու Հոլոքոսթի մասին, հետո կոմունիստական բռնադատումների մասին, սակայն մինչ օրս ԵՄ-ն չի հասկանում, որ այդ բոլոր արհավիրքների հիմքում Հայոց ցեղասպանությունն է, որի ժխտումը հնարավոր դարձրեց այս ամենը»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով, Սլովակիան Եվրոպայի առաջին երկիրն էր, որն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այժմ այդ գործընթացը գնում է Ֆրանսիայում: «Հավանաբար, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կկայացնի իր որոշումը, սակայն քիչ հավանական է, որ օրինագիծն ընդունվի»,-ասել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարդկային կյանք ավելին է, քան խոսքի ազատությունը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---