ԱՄՆ-ն դիտարկում է միջուկային սպառազինությունը 80 տոկոսով կրճատելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է միջուկային սպառազինությունը 80 տոկոսով կրճատելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիտարկում է միջուկային սպառազինության հետագա կրճատման հնարավորությունները: Առավել համարձակ տարբերակը նախատեսում է դրանց թիվը կրճատել 80 տոկոսով, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press գործակալությունը` հղում կատարելով անանուն աղբյուրների:

Գործակալության տվյալների համաձայն, այդ հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի ընդունվել, սակայն Սպիտակ տունը ծավալած ռազմավարական միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը նվազեցնելու առնվազն երեք հնարավոր տարբերակ է դիտարկում: Առաջին տարբերակը նախատեսում է կրճատում մինչև 1-1,1 հազար միավոր, երկրորդը` մինչև 700-800 միավոր, երրորդը` մինչև 300-400 միավոր: Associated Press-ի կարծիքով` երեք տարբերակներից անգամ առաջինը կարող է նախագահական ընտրությունների տարվա համար պատմական և քաղաքականապես շատ համարձակ քայլ դառնալ, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---