Արմեն Ռուստամյան. Իշխանությունների վերարտադրությունը, այլ ոչ թե վերընտրվելն է հանգեցնում ուզուրպացիայի

Արմեն Ռուստամյան. Իշխանությունների վերարտադրությունը, այլ ոչ թե վերընտրվելն է հանգեցնում ուզուրպացիայի

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ելույթ ունենալով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին ընդդիմության առաջարկի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հիշեցրել է, որ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չէ այդ առաջարկին: «Հայաստանում մեծամասնական համակարգը ընտրությունների կեղծման միջոց է դարձել: Իշխանությունների վերարտադրությունը, այլ ոչ թե վերընտրվելն է հանգեցնում ուզուրպացիային»,- հայտնել է նա:

Իր խոսքում առաջարկի հեղինակներից մեկը հանդիսացող Ռուստամյանը օրինակ է բերել նախորդ ընտրությունների թվերը` հայտնելով, որ ընդդիմությունը խորհրդարանում շատ ավելի քիչ է տեղեր ստանում մեծամասնական համակարգի պատճառով, ըստ որի, ԱԺ մեջ մտնում են հիմնականում իշխանության թեկնածուները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---