Չինաստանը մուտքի արտոնագիր չի տրամադրել ԱՄՆ դեսպանին

Չինաստանը մուտքի արտոնագիր չի տրամադրել ԱՄՆ դեսպանին

PanARMENIAN.Net - Չինաստանը մուտքի արտոնագիր չի տրամադրել ԱՄՆ հատուկ դեսպանին, որը Չինաստանի իշխանությունների հետ պետք է քննարկեր երկրում դավանանքի ազատության հարցը, հայտնում է The Washington Post-ը:

Դավանանքի ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Սյուզան Ջոնսոն Քուկը պետք է Չինաստան մեկներ փետրվարի 8-ին, սակայն մերժում է ստացել: Որպես մուտքի արտոնագիր չտրամադրելու պատճառ նշվել է հանդիպումների անբավարար քանակը, որ դեսպանը մտադիր էր անցկացնել Չինաստանում:

Thе Washington Post աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Օբամայի խնդրանքով տեղեկատվությունն այդ մասին չի հրապարակվել:

ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանել Քուկի հետ կապված իրավիճակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---