Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի համար գումար է հավաքում այն հյուրանոցում, որտեղ մահացել է Հյուսթոնը

Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի համար գումար է հավաքում այն հյուրանոցում, որտեղ մահացել է Հյուսթոնը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կմասնակցի իր նախընտրական քարոզարշավի համար միջոցների հավաքագրման 2 միջոցառումներին` կալիֆորնիական Բևերլի-Հիլզ քաղաքի Beverly Hilton հյուրանոցում, որտեղ օրեր առաջ մահացել էր երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Ինչպես հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, միջոցառումներին Օբամայի մասնակցությունը նախապես ծրագրված էր:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ նոյեմբերի 6-ին: Հյուսթոնը մահացել է կիրակի օրը, հյուրանոցի իր համարում, ինչի մասին փաստել են շտապ օգնության բժիշկները: Երգչուհին 48 տարեկան էր: Մահվան մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---