Սարկոզին պաշտոնապես հայտարարել է նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին

Սարկոզին պաշտոնապես հայտարարել է նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին

PanARMENIAN.Net - Նիկոլյա Սարկոզին պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Իր կողմնակիցների համար երկար սպասված հայտարարությունը Սարկոզին կատարել է ֆրանսիական հեռուստատեսության եթերում: Որպես առաջին նախընտրական խոստում նա ընտրել է ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարը: Քաղաքագետները Սարկոզիին հաղթանակ չեն գուշակում: Նրա գլխավոր մրցակիցը՝ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Օլանդը, ավելի շատ ժողովրդականություն է վայելում:

Սարկոզին հայտարարել է. «Ես գնացի նման քայլի, քանի որ Ֆրանսիայում, Եվրոպայում և աշխարհում տիրող իրավիճակը ծանր է: Արդեն երեք տարի է, մենք ապրում ենք աննախադեպ ճգնաժամի պայմաններում և հիմա պետք է ֆրանսիացիներին նոր համոզվածություն ներշնչել: Դուք կարո՞ք եք պատկերացնել նավի նավապետի, որի վրա շատ մարդիկ կան, ով հանկարծ հայտարարում է. «Ես հոգնել եմ, ես կանգնեցնում եմ նավը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---