Ձերբակալվել է Olympus ընկերության նախկին նախագահը

Ձերբակալվել է Olympus ընկերության նախկին նախագահը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Olympus ընկերության նախկին նախագահ Ցուեսի Կիկուկավան ձերբակալվել է, հայտնում է Agence France-Presse-ը: Ձերբակալության թույլտվությունը տվել է Տոկիոյի դատախազությունը ընկերության ֆինանսական հաշվետվության զեղծարարության մասին գործի շրջանակներում: Olympus ընկերությունն արտադրում է տեսախցիկներ և օպտիկական տեխնիկա:

Ճապոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախատեսվում է ձերբակալել նաև ընկերության երկու թոփ-մենեջերներին: Բոլոր երեքին դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ կներկայացնի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---