Այսուհետ Facebook-ը հաստատելու է հանրահայտ պրոֆիլները

Այսուհետ Facebook-ը հաստատելու է հանրահայտ պրոֆիլները

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում կհայտնվի հանրահայտ օգտատերեի պրոֆիլների հաստատման ֆունկցիա, գրում է TechCrunch-ը:

Սոցցանցի աշխատակազմը ինքը կորոշի` ով է ստանալու իր պրոֆիլի հաստատման առաջարկություն: Հաստատման համար օգտատերը ստիպված է լինելու Facebook ուղարկել իր փաստաթղթերի պատճենը: Հաստատումից հետո այդ տվյալները կհեռացվեն սերվերից:

Աքաունթի հաստատումը թույլ կտա հայտնի մարդկանց սոցցանցում օգտագործել ծածկանուններ, որոնք կստուգվեն Facebook-ի աշխատակիցների կողմից: Պրոֆիլների հաստատման առավելությունը նրանում է, որ դրանք ավելի հաճախ կհայտնվեն «խորհուրդ տրվող էջեր» բաժնում:

Պրոֆիլների հաստատման ֆունկցիան գործում է նաև Google+, «Վ կոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերում: Համանման ծրագիր կա նաև Twitter-ում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---