Դեսպան. Միջուկային զենքի ստեղծումը չի մտնում Իրանի պլանների մեջ

Դեսպան. Միջուկային զենքի ստեղծումը չի մտնում Իրանի պլանների մեջ

PanARMENIAN.Net - Միջուկային զենքի ստեղծումը չի մտնում Իրանի պլանների մեջ, հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Նրա խոսքով, Արևմուտքի կողմից հաճախ տեղեկատվություն է հնչում ժամկետների մասին, երբ Իրանը կարող է նման զենք ստեղծել: «Մենք այդ մասին լսում ենք ամեն օր: Եթե Իրանը ցանկանում էր միջուկային զենք ստեղծել, ապա ինչու էր ստորագրում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (ՄԶՉՏ):

Միջուկային զենք ունեցող երկրները չեն մտնում այդ պայմանագրի մեջ»,- ասել է նա և հավելել, որ «Իրանի պաշտպանական ծրագրում տեղ չունի միջուկային զենքի ստեղծումը, մենք չենք գնահատում ժամանակավոր գործոնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---