Իսրայելի պետծառայողներին արգելվել է այցելել ԱՊՀ հարավային երկրներ

PanARMENIAN.Net - Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության կարգադրությամբ նախորդ շաբաթվա վերջից Իսրայելի պետծառայողներին արգելվել է այցելել ԱՊՀ հարավային երկրներ, հայտնում է Izrus-ը: Հատկապես այդ զգուշացումը վերաբերվում է Մերձկասպյան տարածաշրջանին:

Կարգադրությունը տարածվում է նախարարությունների ու պետական ընկերությունների աշխատակիցների վրա: Դա բացատրվում է անվտանգության հարցերով:

Փետրվարի 13-14 հարձակումներ են կատարվել հրեա դիվանագետների վրա Հնդկաստանում, Վրաստանում, Թայլանդում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---