Կահիրեում սկսվել է Եգիպտոսի նախկին վարչապետի դատը

Կահիրեում սկսվել է Եգիպտոսի նախկին վարչապետի դատը

PanARMENIAN.Net - Կահիրեի Գիզայի դատարանում տեղի է ունեցել երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆի գործով առաջին դատավարությունը, որին մեղադրում են կոռուպցիայի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դատավորը ընթերցել է նրան առաջադրվող մեղադրանքները, որոնք Նազիֆը հերքել է, հայտարարելով, թե անմեղ է: Առաջին նիստի ժամանակ մեղադրյալի փաստաբանները հայտարարեցին մի շարք փաստերի կեղծման մասին, մասնավորապես սխալ էր գնահատվել նախկին վարչապետի կարողությունը` հավելագրելով մոտ 11,5 մլն եգիպտական ֆունտ (գրեթե 2 մլն դոլար):

Դատավորն ընդունել է քննարկման դատապաշտպանների պահանջներն ու նշանակել է հաջորդ նիստը ապրիլի 12-ին: Այն նվիրված կլինի վկաների ցուցմունքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---