Բրիտանացիները Nike-ն անվանել են ապրանքանիշ, որն ամենից շատ է ասոցացվում 2012թ. օլիմպիական խաղերի հետ

Բրիտանացիները Nike-ն անվանել են ապրանքանիշ, որն ամենից շատ է ասոցացվում 2012թ. օլիմպիական խաղերի հետ

PanARMENIAN.Net - Բրիտանացիները Nike-ն անվանել են ապրանքանիշ, որն ամենից շատ է ասոցացվում 2012-ի օլիմպիական խաղերի հետ: Միաժամանակ Nike-ը խաղերի պաշտոնական հովանավորը չէ: Փետրվարի 1-7-ն անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Nike անվանումը գերիշխում է օլիմպիական խաղերի ինտերնետ քննարկումներում: Nike-ը նշվել է խոսակցությունների 7,7 տոկոսում, իսկ Adidas-ը, որը խաղերի պաշտոնական հովանավորն է, միայն 0,49 տոկոսում:

Փորձագետների կարծիքով Nike ապրանքանիշին նման հաջողություն կարող էր բերել բրիտանացի մարզիկների սև-սպիտակ լուսանկարներով Make it Count գովազդային արշավը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---