Նախապատրաստումը EURO-2012-ին լեհական ոստիկանությունը կավարտի մինչև մայիսի 15-ը

Նախապատրաստումը EURO-2012-ին լեհական ոստիկանությունը կավարտի մինչև մայիսի 15-ը

PanARMENIAN.Net - EURO-2012-ին նախապատրաստական աշխատանքները լեհական ոստիկանությունը, սահմապահները և անվտանգության այլ աշխատակիցներ պետք է ավարտեն մինչև 2012թ մայիսի 15-ը: Այս մասին հայտնում է Յանուշ Դիմինսկին:

Նա ընդգծել է, որ Եվրոպայի առաջնության անվտանգությունն ապահովելու համար Լեհաստանն առանձնացրել է 12 առաջնայնություններ: Այս մասին հայտնում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը:

Իր հերթին Քշիշտոֆ Գաևսկին հայտարարել է, որ լեհ և ուկրաինացի օրինապահները պատրաստվում են առաջնությանը նորագույն համակարգերով: «EURO-2012-ի համար կառուցվել են նոր մարզադաշտեր, ճանապարհներ, օդանավակայաններ, զբոսաշրջային ենթակառույցներ: Ուստի ոստիկանությունը ևս պետք է նորովի աշխատի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---