ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչությունը Կապիտոլիումի բլրում

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչությունը Կապիտոլիումի բլրում

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, որը մտադիր էր ահաբեկչություն կատարել Կապիտոլիումում, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Fox News հեռուստաալիքին:

«Դաշնային գործակալները ձերբակալել են մարոկկացուն, որը գնում էր դեպի Կապիտոլիում՝ մտադրություն ունենալով որպես մահապարտ ահաբեկչություն կատարել այնտեղ»,-նշում է հեռուստաալիքը:

Նա կասկած է հարուցել, «քողարկման տակ աշխատող» գործակալներից մեկի հետ կապի մեջ մտնելուց հետո՝ շահագրգռվածություն հայտնելով ահաբեկչություն կատարելու մեջ: Ավելի ուշ գործակալները, ներկայանալով «Ալ Քայիդայի» անդամներ, բաճկոն են հանձնել նրան, ասելով, որ գրապնները լի են պայթուցիկ նյութով:

Հատուկ ծառայությունները գրում են, որ անշուշտ, պայթուցիկն իսկական չէր՝ գրպանները լցված էին հասարակ պլաստիկով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---