Գերմանիան եվրոն համարում է կայուն արժույթ

Գերմանիան եվրոն համարում է կայուն արժույթ

PanARMENIAN.Net - Գերմանիայի ֆինանսների նախարարը Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ եվրոն կայուն արժույթ է և նրաн վտանգ չի սպառնում: «Եվրոյին վտանգ չի սպառնում»,-հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարը:

Նա նաև մեկնաբանել է Հունաստանին 130 մլրդ եվրո օժանդակության ծրագրի պայմանները, որը պետք է հավանություն ստանա Եվրախմբի կողմից փետրվարի 22-ին:

«Եվրամիությունը պետք է ապահովի, որ Հունաստանն այնպես կատարի իր պարտավորությունները, որ տրամադրվող գումարն առաջին հերթին ուղղվի արտաքին պարտքի սպասարկմանը»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---