Էդվարդ Նալբանդյանը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հարցը

Էդվարդ Նալբանդյանը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հարցը

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---