Իրանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները

Իրանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները

PanARMENIAN.Net - Հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները մեկնարկել են Իրանի հարավում, հաղորդում է Tehran Times թերթը` հղում կատարելով «Հաթամ օլ Անբիա» ՀՕՊ կայանի հայտարարությանը: Զորավարժությունները, որոնք ստացել են «Սարալլա» անվանումը, կտևեն չորս օր: Դրանց ընթացքում կփորձարկվեն Իրանում արտադրված ՀՕՊ առաջնային զենիթային հրթիռներն ու հրետանային համակարգերը, տարբեր ռադիոլոկացիոն համակարգեր, ինչպես նաև ՌՕՈՒ հետախույզ ինքնաթիռները:

Զորավարժությունների նպատակներից մեկը խիտ բնակեցված շրջանների, խոցելի կենտրոնների և միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակմանն արձագանքելու պատրաստականության բարձրացումն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---