Ալեքսանդր Սամեդով. Ռոման Բերեզովսկին փորձառու, հրաշալի դարպասապահ է

Ալեքսանդր Սամեդով. Ռոման Բերեզովսկին փորձառու, հրաշալի դարպասապահ է

PanARMENIAN.Net - «Դինամոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը պատմել է, թե ինչպիսի տպավորություն են գործում թիմի նորեկներ Ռոման Բերեզովսկին և Բալաժ Ջուջակը:

«Բերեզովսկին հրաշալի մարզավիճակում է: Վստահ է իր վրա և լավ տպավորություն է թողնում: Իսկ Ջուջակը ժամանակի կարիք ունի, որպեսզի հարմարվի նոր թիմին, խաղընկերներին, ինչին մենք փորձում ենք հնարավորինս նպաստել»,-Սամեդովի խոսքը հայտնում է sport-express.ru-ն:

Այժմ «Դինամոն» Թուրքիայում մասնակցում է վերջին հավաքին` պատրաստվելով Ռուսաստանի առաջնության գարնանային խաղաշրջանին: 2 շաբաթից թիմը պետք է իր առաջին պաշտոնական խաղը անցկացնի, որում կհանդիպի Բելգրադի «Անժիին»:

Հավաքին «Դինամոն» ծրագրում է 3 վերահսկիչ խաղ անցկացնել: Փետրվարի 22-ին թիմի հակառակորդն է լինելու Բելգրադի ՕՖԿ-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---