Չինաստանը 200 հազար բարրելով ավելացրել է իրանական նավթի ներկրումը

Չինաստանը 200 հազար բարրելով ավելացրել է իրանական նավթի ներկրումը

PanARMENIAN.Net - Ի հեճուկս Միջազգային Էներգետիկ Գործակալության (ՄԷԳ) ակնկալիքներին, վերջին տարիներին Չինաստանը իրանական նավթի ներկրումն ավելացրել է 200 հազար բարրելով: Այդ մասին հայտնել է ՄԷԳ էներգետիկ շուկաների և անվտանգության բաժնի տնօրեն Դիդյե Հուսսինը, հաղորդում է FarsNews-ը: Նրա խոսքով, Չինաստանը իրանական նավթի` մեծությամբ երկրորդ սպառողն է: «Մինչդեռ ՄԷԳ-ը փետրվարի 10-ին հայտարարել էր, որ իրանական նավթի արտահանումը Չինաստան 2012թ. սկզբին նվազել է. ՄԷԳ վերջին հաշվարկների համաձայն, իրանական նավթի մատակարարումը Չինաստան ավելացել է 4 տոկոսով»,- հայտնել է Հուսսինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---