ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է կրճատել Վրաստանի տարածքից իր ռազմակայանների դուրս բերման ժամկետները` ստանալով սակայն Թբիլիսիից որոշակի ֆինանսական եւ քաղաքական երաշխիքներ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտարարել ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության նախկին տնօրեն Անդրեյ Նիկոլաեւը: Նրա կարծիքով, ռազմակայնների դուրս բերման ռուսական կողմի հայտարարած 11-ամյա ժամկետը կարելի է կրճատել երեք-չորս տարով: «Սակայն այդ դեպքում Ռուսաստանը պետք է ստանա Թբիլիսիից համապատասխան քաղաքական եւ տնտեսական երաշխիքներ»,-ասել է Ա.Նիկոլաեւը: Հիշեցնենք, որ Վրաստանում տեղակայված է երկու ռուսական ռազմակայան` Աջարիայում եւ հիմնականում հայաբնակ Ախալքալաքի շրջանում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---