Հայաստանը ԵՄ հետ համատեղ կադրերի վերապատրաստման տարածաշրջանային կետրոն կբացի

Հայաստանը ԵՄ հետ համատեղ կադրերի վերապատրաստման տարածաշրջանային կետրոն կբացի

PanARMENIAN.Net - Հայաստանը ԵՄ հետ ծրագրում է բացել կադրերի վերապատրաստման տարածաշրջանային կետրոն` սահմանային հսկողության ոլորտում: Այս մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` Երևանում Frontex-ի տնօրեն Իլկկա Լայտինենի հետ տված համատեղ ճեպազրույցում:

«Frontex-ի հետ համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ամրացնել Հայաստանի և ԵՄ համագործակցությունը»,-նկատել է Բաղդասարյանը: Նա նաև հայտնել է, որ սահմանային վերահսկողության ենթակառույցի ստեղծման աշխատանքները կսկսվեն ընթացիկ ամսում: «Ցանկանում եմ ընդգծել, որ համաձայնության ստորագրումը չի վերաբերում միայն ենթակառուցվածքների ստեղծմանը, այն ունի ավելի լայն, գլոբալ բնույթ»,-նկատել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---