Anonymous-ի թիրախը կրկին Հունաստանի արդարադատության նախարարությունն է

Anonymous-ի թիրախը կրկին Հունաստանի արդարադատության նախարարությունն է

PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը կրկին հարձակման է ենթարկել Հունաստանի արդարադատության նախարարության կայքը՝ պահանջելով երեք դեռահաս հույն տղաների ազատ արձակումը, որոնք ձերբակալվել են նույն գործի առիթով։

Ինչպես գրում է RTE News-ը, Anonymous-ի տարբեր վստահելի ռեսուրսներ մատնանշում են, որ իրենց գործողությունը նպատակ ունի պաշտպանել երեք դեռահասներին, որոնց կասածում են նախորդ անգամ կատարված՝ Հունաստանի արդարադություն նախարարության կայքին ուղղված կիբերահարձակման մեջ։

Հիշենք, որ փետրվարի 3-ին հանրահայտ Anonymous հաքերային խմբավորումը առաջին անգամ հարձակվել էր Հունաստանի արդարադատության նախարարության կայքի վրա՝ այսպես արտահայտելով իր բողոքն ընդդեմ ACTA օրինագծի, որի տակ ստորագրել է Հունաստանի կառավարությունը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։

Anonymous-ը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---