Հունական Կիպրոսի ղեկավարը բողոքում է Թուրքիայից

Հունական Կիպրոսի ղեկավարը բողոքում է Թուրքիայից

PanARMENIAN.Net - Հունական Կիպրոսի ղեկավարը բողոքում է Թուրքիայից միջազգային կազմակերպություններին:

Դիմիտրիաս Խրիստոֆիասի դժգոհության պատճառը Թուրքիայի գործողություններն են Միջերկրական ծովի արևելյան մասում: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այն բանից հետո, երբ հունական Կիպրոսը ստացավ Թուրքիայի ԱԳՆ զգուշացումը միակողմանի կարգով բնական պաշարների արդյունահանման լիցնեզիա ստանալու մրցույթի երկրորդ տուրի վերաբերյալ, Խրիստոֆիասը բողոք-նամակ հղեց ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին, ԵԽ նախագահ Գերման Վան Ռոմպեյին և ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---